Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ
Վերջին գրառումներ
Աշխատաժողով Աղվերանում - Արժանապատիվ աշխատանք, հիմա՛
Սիրելի գործընկերներ, Հոկտեմբերի -29ից մեկնարկելու ենք մեր առաջին եռօրյա աշխատաժողովը։ Մեր առաջին 10 դասընթացներից ընտրված մասնակիցները մեկնում են Աղվերան, և ձեռք են բերելու գիտելիքներ, կարողություններ աշխատանքային իրավունքին առնչվող թեմաներով։ Այս աշխատաժողովի մասնակցության համար ընտրել ենք մեր առաջին 10 դասընթացների մասնակիցներից, սակայն նման աշխատաժողովներն այսուհետ կլինեն շարունակական և մնացած դասընթացների մասնակիցները ևս հնարավորություն կունենան մասնակցել հետագա աշխատաժողովներին։ Հետևեք մեր էջի նորություններին աշխատաժողովի աշխատանքներին ծանոթանալու համար
2021 / 10 / 28
Ուսուցիչների գրեթե կեսը անցողիկ շեմը չի հաղթահարել․ամփոփվել է ատեստավորման առաջին փուլը
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այն, որ ուսուցիչների գրեթե կեսը չի հաղթահարել անցողիկ շեմը, կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Խաչատրյանը կարծում է, որ պատճառներից առաջինն այն է, որ չկար շտեմարան կամ հարցաշար։ Ստացվում է՝ ուսուցիչների համար պարզ չէր՝ իրենց ինչ են հարցնելու, ինչպիսի առաջադրանքներ են լինելու։
2021 / 10 / 21
Կամավոր ատեստացիայի մասին
Գևորգ Հակոբյան "Ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու և կիրարկելու մասին"
2021 / 10 / 18
Աշխատանքային իրավունքի վերաբերյալ դասընթաց Փոքր Վեդիում - 15.10.2021
2021թ հոկտեմբերի 15-ին կայացավ աշխատանքային իրավունքի վերաբերյալ դասընթացը Փոքր Վեդիում: «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ <<Կրթություն և համերաշխություն>> արհմիության հետ համատեղ:
2021 / 10 / 18
2021-2022թ ուստարվա թեմատիկ պլանավորման ամբողջական փաթեթ
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման եվ զարգացման բաժինը թարմացրել է նոր ուսումնական տարվա թեմատիկ պլանների բաժինը։ Կից հղումով կարող եք գտնել 2021-2022թ ուստարվա թեմատիկ պլանավորման ամբողջական փաթեթը
2021 / 10 / 18