Սիրելի՛ գործընկերներ
Ձեզ ենք ներկայացնում «Կրթություն և համերաշխություն» արհմիության պատրաստած տեսահոլովակը ուսուցիչների կամավոր ատեստավորման լիարժեք կարգի ներդրման, աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման վերաբերյալ։
Այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվում է ուսուցիչների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում աշխատավարձի դրույքաչափերի բարձրացման լիարժեք կարգի ներդնում։
- Կամավոր ատեստավորման նպատակն է ուսուցիչների առարկայական գիտելիքների իմացության աստիճանի գնահատում
- Ուսուցչի աշխատավարձի դրույքաչափի ու հավելավճարի ավելացում
- Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչը կարող է ատեստավորման դիմել արձակուրդից վերադառնալուց հետո
- Ատեստավորումը իրականացվում է գրավոր ձևով՝ թեստային եղանակով
- «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «ՆԶՊ» առարկաների ատեստավորումը կարող է իրականացվել ոչ թեստային եղանակով՝ գործնական աշխատանքներով ու բաց և փակ հարցերով
- Ոչ թեստային եղանակով ատեստավորման դրույթից կարող են օգտվել նաև «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչները
Ավելի մանրամասն դրույքաչափերի ավելացման, հավելավճարների, աշխատավարձերի բարձրացման ու ատեստավորման կարգի մասին կարող եք դիտել մեր արհմիության պատրաստած մեր տեսահոլովակում։