Դպրոցների վերաբացման վերաբերյալ ուղեցույց ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կողմից
📅
Ամբողջ աշխարհում միլիոնավոր ուսուցիչներ, օժանդակ կրթական անձնակազմի աշխատակիցներ և աշակերտներ աստիճանաբար սկսում են վերադառնալ դպրոցներ, քանի որ ուսումնական հաստատությունները վերաբացվում են COVID-19 ճգնաժամի պատճառով փակվելուց հետո: Այդ իսկ պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ԱՄԿ-ն և ուսուցիչների Թասք Ֆորսը /աշխատանքային խումբ/ մշակել են ուղեցույց թե ինչպես է պետք կազմակերպել դպրոցների վերաբացման գործընթացը։
Այդ փաստաթուղթը նախատեսված է քաղաքականություն մշակողների համար՝ հանդիսանալով ուղեցույց թե ինչպես աջակցել ուսուցիչներին ու կազմակերպել դպրոցների վերաբացման գործընթացը COVID-19 ճգնաժամի ընթացքում և դրանից հետո
Կրթություն և համերաշխություն արհեստակցական կազմակերպությունը, մաս առ մաս Ձեզ կներկայացնի ուղեցույցը: Զգուշացնում ենք, որ թարգմանությունը պրոֆեսիոնալ չէ:
Դպրոցների վերաբացման պարագայում ուսուցիչների, աշակերտների և օժանդակ անձնակազմի անվտանգությունն ու առողջությունը կարևոր նշանակություն ունի: Յուրաքանչյուր դպրոց պետք է առավելագույն չափով կիրառի միջազգայնորեն ճանաչված առողջապահական ու անվտանգության նորմերը, ինչպես նաև հիգիենայի պահանջները՝ համաձայն իրենց դպրոցական ենթակառուցվածքների, բյուջեի, աշխատակազմի և միջոցների:
Ուսուցիչների, անձնակազմի և նրանց ներկայացուցչական կազմակերպությունների հետ սոցիալական երկխոսությունը անհրաժեշտ է ինչպես անվտանգության և առողջապահական միջոցառումների կազմակերպման, այնպես էլ դպրոցների հետ կապված ցանկացած համաճարակային քաղաքականության մշակման և իրականացման գործում:
Դպրոցների վերաբացման քայլերը COVID-19-ի համաճարակի ընթացքում պետք է պետք է կանխատեսեն համաճարակի հոգեբանական և սոցիալական/հուզական ազդեցությունը բոլոր սովորողների, ուսուցիչների և կրթության գործընթացին աջակցող անձնակազմի վրա և ապահովեն, որ ռեսուրսներն ու օժանդակ ծառայությունները մատչելի և հասանելի լինեն դպրոցական համայնքի ցանկացած անդամի համար:
Անհրաժեշտ է, որ ուսուցիչները և դպրոցների օժանդակ անձնակազմը ստանան համապատասխան մասնագիտական վերապատրասում` աջակցող դպրոց վերադարձի գործընթացին: Ուսումնական գործընթացը դպրոցներում ու դասասենյակներում վերսկսելու համար միաժամանակ պետք է կիրառել առողջապահական ու սանիտարական բոլոր նորմերն ու ուղեցույցները։ Անհրաժեշտ է հաշվի առնել դասասենյակների չափերի և ուսումնական ժամանակի կրճատման անհրաժեշտությունը, ինչպես նաև առկա ու տեսակապի միջոցով դասավանդող բոլոր ուսուցիչներին ներկայացվող պահանջները։
Կրթական համակարգը պետք է ապահովի համապատասխան որակավորված աշխատակազմի մոբիլիզացումը, ժամանակացույցերի թարմացումը և ուսուցիչների իրավունքները ու նրանց աշխատանքային պայմանների պաշտպանվածությունը դպրոց վերադարձի պարագայում։ Անհրաժեշտության դեպքում պետք է քննարկվի լրացուցիչ ուսուցիչների հավաքագրման/ներգրավման հարցը կես դրույք ժամանակացույցով՝ հաշվի առնելով ուսուցիչների ընտանեկան պարտավորությունները և անձնական ռիսկի գործոնները` ուսումնական օրվա ընթացքում ուսումնական ժամանակի նվազագույն ժամ ուսումնական ժամանակ ապահովելու կարողությունը:
Չնայած ֆինանսական ռեսուրսների սղությանը, կրթության ոլորտում նման քայլերի վրա ներդրումներ կատարելը շատ կարևոր է ուսուցիչների և դպրոցների փոփոխվող կարիքները հոգալու համար: Ճգնաժամի հենց սկզբից ուսուցիչները կենսական կարևոր դեր ունեցան կրթության շարունակականությունը հեռավար դասավանդման միջոցով ապահովելու ու աշակերտների բարեկեցությունը ապահովելու գործում։ Դասապրոցեսը դպրոց վերադարձնելուց հետո ևս ուսուցիչները ու օժանդակ անձնակազմի աշխատակիցները կշարունակեն իրենց կարևորագույն դերը ունենալ ապահով ուսումնական միջավայր ապահովելու գործում՝ ուսումնական պլանների ու գնահատման համակարգի համապատասխանեցման միջոցով։ Կարևոր է դպրոցների վերաբացման ժամկետների ընտրության ժամանակ առաջնորդվել ամբողջական դպրոցական կազմի շահերի, կրթական համակարգի պատրաստվածության մակարդակի և հանրային առողջապահության ընդհանուր նկատառումներով:
Աշակերտների և ուսուցիչների վերադարձը դպրոց պետք է որոշվի հիմնվելով առավելությունների և ռիսկերի օբյեկտիվ գնահատման վրա՝ հիմնվելով կրթության, հանրային առողջապահության, ինչպես նաև սոցիալական և տնտեսական գործոնների վերաբերյալ փաստացի տվյալների վրա։ Իրավիճակը պահանջում է, որ կառավարությունները ներգրավվեն շարունակական քաղաքականության երկխոսության մեջ, արագորեն մշակեն և համակարգեն ազգային պլանները և կանոնակարգերը` ուղղորդելու համար դպրոց վերադարձի գործընթացը։
Այնուհետև, կենտրոնական իշխանությունները կարող են ապակենտրոնացնել որոշումների կայացումը և իրականացումը, որպեսզի տեղական իշխանությունները կարողանան տեղական կարիքների և առաջնահերթությունների հիման վրա մշակել գործողությունների պլան՝ ներառյալ անհատական դպրոցական ծրագրերի մշակումը: Կրթական հաստատությունները դպրոցների վերաբացման հարցում կանգնած են բարդ ընտրության առաջ։ Այդ իսկ պատճառով, այս ուղեցույցը ներկայացնում է մի շարք առաջարկություններ, միաժամանակ գիտակցելով, որ երկրները, ելնելով իրենց ազգային համատեքստից, պետք է առաջնորդնվեն իրենց գերակայություններըազգային համատեքստը և տեղեկացված որոշումներ կայացնել բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսության միջոցով: