Ներկայացնում ենք դպրոցների վերաբացման ուղեցույցի յոթ ենթամասերից առաջին երկուսը` 1. սոցիալական երկխոսության/հաղորդակցության և 2. անվտանգության ու առողջության վերաբերյալ
Սոցիալական երկխոսություն և հաղորդակցություն
Կրթական հաստատությունների ղեկավարության և կրթական համայնքի միջև սոցիալական և քաղաքական երկխոսությունը անհրաժեշտ է COVID-19 համաճարակի դեմ պետական, մարզային և դպրոցական մակարդակներում արդյունավետ ընթացակարգ մշակելու համար: Երկխոսությունը պետք է ներառի ուսուցիչներին, դպրոցի բոլոր այլ աշխատակիցներին և նրանց ներկայացուցչական կազմակերպություններին, ծնողներին, տեղական համայնքների ներկայացուցիչներին և իհարկե աշակերտներին։ Դրա շնորհիվ բոլոր կողմերի ներկայացված տեսակետները հաշվի կառնվեն դպրոցական միջավայրի անվտանգության ապահովման և դասավանդման պրակտիկա մշակելու գործում` հետհամաճարակային ուսուցման հնարավոր կորուստները մեղմելու համար:
Երկխոսությունը պետք է ներառի նաև խոցելի ու մարգինալացված խմբերի ներկայացուցիչների ներկայությունը, որպեսզի նրանց կարիքները նույնպես հաշվի առնվեն.
Կրթական հաստատությունները պարտավոր են`
- Ապահովել ուսուցիչների, կրթական աջակցող անձնակազմի աշխատակիցների և նրանց ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ՝ որոշումների կայացումից և պլանավորումից առաջ` ներառյալ դպրոցների անվտանգ վերաբացման ժամանակի ու գործընթացների վերաբերյալ: Անհրաժեշտ է ապահովել կանանց ներկայացվածությունը սոցիալական երկխոսության կառույցներում և անվտանգության և առողջապահության հարցերով կոմիտեների/աշխատանքային խմբերի աշխատանքներում։
- Առաջնահերթություն դարձնեն բաց, պարզ և կանոնավոր հաղորդակցությունը և երկխոսությունը ուսուցիչների և դպրոցների ղեկավարության, ինչպես նաև համայնքների, ծնողների և աշակերտների միջև: Անհրաժեշտ է օգտագործել ինչպես ավանդական հեռարձակվող լրատվամիջոցները, այնպես էլ նոր թվային հարթակները` ներառյալ սոցիալական մեդիան:
▪️2️⃣▪️
Անվտանգություն և առողջություն
Դպրոցները վերաբացման պարագայում աշակերտների և դպրոցների անձնակազմի առողջությունը ունի կարևորագույն նշանակություն: Անվտանգ և առողջապահական նորմերի համապատաախանող աշխատանքային պայմանները հիմնարար են դպրոցներում պատշաճ աշխատանքի համար և կարևոր են համաճարակի ընթացքում և դրանից հետո մոտիվացիայի և արդյունավետության պահպանման համար: Աշակերտների և անձնակազմի համար դպրոցներում անվտանգության և առողջության ապահովմանն ուղղված միջոցառումները պետք է հարմարեցվեն տեղական համատեքստին, միաժամանակ համապատասխանելով վավերացված միջազգային կոնվենցիաներին, օրենքների և առողջապահության ազգային ընթացակարգին:
Կրթական հաստատությունները պարտավոր են`
- Հավատարիմ մնալ առողջապահական և անվտանգության ընդհանուր սկզբունքներին, մասնավորապես՝ COVID-19 ուղեցույցներին, որոնք թողարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), համաձայն որոնց ուսուցիչներն ու կրթական օժանդակ անձնակազմը պետք է համագործակցեն դպրոցների ղեկավարությունների հետ` ապահովելու ինչպես իրենց և ուսանողների անվտանգությունը, այնպես էլ այլ գործընկերների անվտանգությունը:
- Դասավանդող անձնակազմին անհրաժեշտ է տեղեկություն հաղորդել դպրոցական միջավայրում առկա բոլոր ռիսկերի վերաբերյալ, կասկածելի դեպքերում ապահովել անվճար և կանոնավոր թեստավորում, ինչպես նաև հնարավորության դեպքում ստեղծել համակարգեր կասկածելի դեպքերի մասին հաղորդելու համար։
- Կիրառել միջոցներ վարակի տարածումը կանխելու համար և տրամադրել անձնական պաշտպանիչ միջոցներ, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն այդ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ: Ներառել ուսուցիչներին դասասենյակներում և ամբողջ դպրոցում միջազգային ստանդարտների կիրառման մասին քննարկումներում։ Մշակել չափանիշներ և տեղեկացնել ուսուցիչներին դասապրոցեսի վերափոխման վերաբերյալ կանոնակարգերի մասին, ներառյալ ուսանողների թվաքանակի համար առավելագույն շեմ սահմանելը` պահպանելով անվտանգ հեռավորության ստանդարտները։