Հաղորդագրություններ

Աշխատանքային իրավունքի դասընթաց Գյումրիում — 02.05.2021

📖 «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում մեր առաջին դասընթացը կայացավ Գյումրիում մայիսի 2-ին, որով մեկնարկեցինք ողջ հանրապետության տարածքում կայանալիք դասընթացների շարքը

Դասընթացի ընթացքում ներկայացվեցին աշխատանքային իրավունքին առնչվող տարբեր ոլորտների վերաբերող առանձնահատկությունները

Դասընթացը վարեցին «Կրթություն և համերաշխություն» արհեստակցական կազմակերպության իրավաբան, իրավախորհրդատու` Նարեկ Ներսիսյանն և աշխատանքային իրավունքի փորձագետ Տիրուհի Նազարեթյանը

Այս դասընթացը ուղեկցվեց խաղարկային ու ինտերակտիվ մեթոդներով, և ինտելեկտուալ թմային խաղի միջոցով մեր դասընթացի մասնակիցները կատարելագործեցին իրենց թմում աշխատելու ունակությունները, ինչպես նաև քննարկեցին աշխատանքային իրավունքին առնչվող բազմաթիվ թեմաներ