Հաղորդագրություններ

«Կրթություն և համերաշխություն» արհմիության խորհրդի, անդամների և գործընկերների եռօրյա հավաք 29.04.-01.05.2022.

Ապրիլի 29-ից մայիսի 1–ը Աղվերանում տեղի ունեցավ «Կրթություն և համերաշխություն» արհմիության խորհրդի, անդամների և գործընկերների եռօրյա հավաք։ Հավաքը կազմակերպվել էր Solidarity Center/“Սոլիդարիթի Սենթր” ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ կողմից։ Եռօրյա հավաքի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին հմտություններ ռազմավարական պլանավորման և արհմիութենական գործունեության վերաբերյալ։ Քննարկվեցին նաև «Ուսուցչի կարգավիճակի մասին» հնարավոր օրենքը, ոլորտային խնդիրներ։ Մասնակիցների կողմից եղան բազմաթիվ առաջարկություններ, նախագծվեցին հետագա անելիքները։ Դասընթացները վարեցին՝ Տիրուհի Նազարեթյանը, Նարեկ Ներսիսյանը, Վահրամ Թոքմաջյանը։