Սիրով ձեզ ենք ներկայացնում աշխատանքային իրավունքի վերաբերյալ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետազոտությունը։
Հետազոտության մեջ ուսումնասիրվել են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավահարաբերությունների մի շարք հարցեր՝ վեր հանելով ոլորտի խնդիրները և առաջարկելով համապատասխան լուծումներ։
Ուսումնասիրված հարցերից են․
հարկադիր կամ պարտադիր աշխատանք,
երեխաների աշխատանք,
խտրականության արգելք,
աշխատանքային պայմանագրեր,
աշխատողի փոխհատուցում,
աշխատավայրում դժբախտ պատահարներ։
Հետազոտական փաստաթուղթն ամբողջությամբ կարդացեք այստեղ՝ https://bit.ly/3BUduTU։
Հետազոտությունը կատարվել է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից՝ «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում՝ Open Society Foundations — Armenia-ի աջակցությամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան — Transparency International Armenia-ի, Protection of Rights without Borders-ի, Կրթություն և համերաշխություն արհմիություն, Helsinki Citizens’ Assembly-Vanadzor կազմակերպությունների մասնագետների և անկախ փորձագետի մասնակցությամբ։