Եռօրյա աշխատաժողով Աղվերանում — «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» 26.03.2022. Օր երրորդ
Մարտի 27-ին արհմիությունների ու կրթության աշխատողների իրավունքների թեմայով եռօրյա աշխատաժողովի վերջին օրն էր։ Բանախոսներից Նարեկ Ներսիսյանը ներկայացրեց թե ի՞նչ է Արհմիությունը, ինչպիսի կարևորություն ունեն աշխատանքային օրենսգրքի կարգավորումները կրթության ոլորտի աշխատակիցների համար և որոնք են ոլորտի զարգացման հետագա հեռանկարները։ Աշխատաժողովի վերջում ամփոփվեցին եռօրյա դասընթացներն ու ապագա գործընկերության հեռանկարները։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության համար։
- «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի, Ֆակտոր տեղեկատվակական կենտրոնի հետ համագործակցությամբ։
- Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ. փետրվարից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում` աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով:
#ԱշխատանքայինԻրավունք #Աշխատաժողով #Աղվերան #Արհմիություն #կրթություն