Հաղորդագրություններ

Եռօրյա աշխատաժողով Աղվերանում — «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» 26.03.2022. Օր երկրորդ

Եռօրյա աշխատաժողով Աղվերանում — «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» 26.03.2022. Օր երկրորդ

 

 

Մեր մարզային դասընթացների մասնակիցները Աղվերանում են՝ ձեռք բերելու գիտելիքներ, կարողություններ աշխատանքային իրավունքին առնչվող թեմաներով։

 

Եռօրյա աշխատաժողովի երկրորդ օրը՝ իրականցվեցին ֆոկուսխմբային քննարկումներ, վերհանվեցին կրթության ոլորտին առնչվող օրենսդրական բացերն ու պատրաստվեցին առաջարկներ՝ ուղղված ոլորտի բարեփոխումներին։

 

 

Բանախոսներ՝

 

Վարդինե Գրիգորյան՝ «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագրի համակարգող

Նարեկ Ներսիսյան (իրավախորհրդատու, աշխատանքային իրավունքի փորձագետ),

Տիրուհի Նազարեթյան (աշխատանքային իրավունքի փորձագետ),

 

Բանախոսությունների ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին կրթության ոլորտին և աշխատանքային իրավունքին վերաբերող հետևյալ թեմաները՝

 

  • Արհմիությունները որպես արժանապատիվ աշխատանքի հիմք
  • Անհատական և կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների կարևորությունը
  • Սոցիալական գործընկերությունն ու աշխատանքային էթիկան
  • Արհմիության դերը և նշանակությունը

 

Այցելե՛ք մեր կայք և կարդացե՛ք ավելին մեր հանդիպման մասին, այստեղ՝

 

  • «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի, Ֆակտոր տեղեկատվակական կենտրոնի հետ համագործակցությամբ։
  • Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ. փետրվարից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում` աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով:

#Կրթություն #համերաշխություն #Իրավունք #Դասընթաց #Արհմիություն #եռօրյաաշխատաժողով #աշխատաժողով #աշխատանքայինիրավունք