2022թ մարտի 12-ին կայացավ աշխատանքային իրավունքի վերաբերյալ մեր հերթական դասընթացը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչների ու աշխատակիցների համար։
Դասընթացավարներ՝
Նարեկ Ներսիսյան (իրավախորհրդատու, աշխատանքային իրավունքի մասնագետ):
Տիգրան Կիրակոսյան (իրավախորհրդատու, աշխատանքային իրավունքի մասնագետ):
Ներկայացվեցին աշխատանքային իրավունքի հիմնական դրույթները, զուգահեռ քննարկեցինք նաև արհեստակցական կազմակերպությունների դերը աշխատանքային իրավունքի խախտման դեպքերում։