Աշխատանքային իրավունքի վերաբերյալ դասընթաց Շիրակի Կառնուտ համայնքում — 23.02.2022թ.
2022թ փետրվարի 23-ին կայացավ աշխատանքային իրավունքի վերաբերյալ հերթական դասընթացը Շիրակի մարզի Կառնուտ համայնքի միջնակարգ դպրոցում։
Ներկայացվեցին աշխատանքային իրավունքի հիմնական դրույթները, զուգահեռ քննարկեցինք նաև արհեստակցական կազմակերպությունների դերը աշխատանքային իրավունքի խախտման դեպքերում։
Դասընթացավարներ՝
Նարեկ Ներսիսյան (իրավախորհրդատու, աշխատանքային իրավունքի մասնագետ):
Տիգրան Կիրակոսյան (իրավախորհրդատու, աշխատանքային իրավունքի մասնագետ):
Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ «Կրթություն և համերաշխություն» արհմիության հետ համատեղ: