Սիրելի գործընկերներ,
Ինչպես խոստացել էինք, վաղվանից մեկնարկելու ենք մեր առաջին աշխատաժողովը։ Մեր առաջին 10 դասընթացներից ընտրված մասնակիցները մեկնում են Աղվերան, և ձեռք են բերելու գիտելիքներ, կարողություններ աշխատանքային իրավունքին առնչվող թեմաներով։ Մասնավորապես աշխատաժողովի ընթացքում քննարկելու ենք հետևյալ թեմաները`
- Աշխատանքային իրավունքի ոլորտային խնդիրների քննարկում/քարտեզագրում
- Արհմիությունները, որպես արժանապատիվ աշխատանքի հիմք
- Անհատական, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ, սոցիալական գործընկերություն
- «Աշխատանքային օրենսգրքի» հիմնական խնդիրները և առաջարկվող լուծումները
Այս աշխատաժողովի մասնակցության համար ընտրել ենք մեր առաջին 10 դասընթացների մասնակիցներից, սակայն նման աշխատաժողովներն այսուհետ կլինեն շարունակական և մնացած դասընթացների մասնակիցները ևս հնարավորություն կունենան մասնակցել հետագա աշխատաժողովներին։
Հետևեք մեր էջի նորություններին աշխատաժողովի աշխատանքներին ծանոթանալու համար