Եռօրյա աշխատաժողովի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 30-ը լի էր արդյունավետ քննարկումներով։
Առաջին 10 դասընթացներից ընտրված մասնակիցները Աղվերանում են ձեռք բերելու գիտելիքներ, կարողություններ աշխատանքային իրավունքին առնչվող թեմաներով։
Բանախոսներ Տիրուհի Նազարեթյանի ու Նարեկ Ներսիսյանի կողմից մասնակիցներին ներկայացվեցին հետևյալ թեմաները
— Արհմիությունները, որպես արժանապատիվ աշխատանքի հիմք
— Անհատական, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ, սոցիալական գործընկերություն
— «Աշխատանքային օրենսգրքի» հիմնական խնդիրները և առաջարկվող լուծումները