Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Աշխատանքի հրավեր

Հարգելի գործընկեր,


Եթե դու մայրենիի կամ մաթեմատիկայի ուսուցիչ ես, ապա այս աշխատանքային հրավերը քեզ համար է։

Մեզ անհրաժեշտ են մասնագետներ ամբողջ Հայաստանի տարածքում դասալսումներ կազմակերպելու եւ հաշվետվություններ կազմելու համար։ 


Անհրաժեշտ պայմաններն են․


  • Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
  • Վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ
  • կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկային վերաբերող գիտամանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ
  • կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի դասավանդման մեթոդաբանության մշակման և (կամ) ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների վարման փորձ:


Մանկավարժական նորարարական մեթոդների իմացություն, վերլուծական հմտություններ, տեղեկատվությունն առանձնացնելու և ընդհանրացնելու ունակություն, իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և եզրակացություններ կազմելու հմտություն։


Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել arhmiutyunedu@gmail.com հասցեին։


Դիտարկվելու են բոլոր հայտերը։


Աշխատանքի վարձատրությունը՝ արժանապատիվ