Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Աշխատանքային իրավունքի վերաբերյալ դասընթացներ Բերդ, Ներքին Կարմիրաղբյուր և Դիլիջան համայնքներում

Մայիսի 24-ին և հունիսի 6-ին կայացան «Կրթություն և համերաշխություն» արհմիության կազմակերպած աշխատանքային իրավունքի վերաբերյալ վերջին դասընթացները։ Այս անգամ մեր թիմը հյուրընկալվել էր Բերդ, Ներքին Կարմիրաղբյուր և Դիլիջան համայքներում։ 


Դասընթացները վարեցին «Կրթություն և համերաշխություն» արհմիության դասընթացավարները՝ 


Նարեկ Ներսիսյան(իրավախորհրդատու, աշխատանքային իրավունքի մասնագետ),

Տիգրան Կիրակոսյան (իրավախորհրդատու, աշխատանքային իրավունքի մասնագետ),

Տիրուհի Նազարեթյան(աշխատանքային իրավունքի փորձագետ) 


Ներկայացվեցին աշխատանքային իրավունքի հիմնական դրույթները, զուգահեռ քննարկվեցին նաև արհեստակցական կազմակերպությունների դերը աշխատանքային իրավունքի խախտման դեպքերում։ 


Մեր բանախոսները հատկապես կարևորեցին կրթության աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության առանձնահատկություններն ու խնդիրները։ Քննարկել ենք նաև անհատական և կոլեկտիվ աշխատանքային պաշտպանության ու արդյունավետ բանակցություններ վարելու հարցերը։ 

Այս ծրագրի շրջանակներում կայացել են 30 դասընթաց Հայաստանի բոլոր մարզերում։ 


Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ «Կրթություն և համերաշխություն» արհմիության հետ համատեղ:


Բերդ համայնք


Ներքին Կարմիրաղբյուր համայնք


Դիլիջան համայնք