Հաղորդագրություններ

Աշխատանքային իրավունքի վերաբերյալ դասընթաց Կարին համայնքում — 25.02.2022թ.

2022թ փետրվարի 25-ին կայացավ աշխատանքային իրավունքի վերաբերյալ հերթական դասընթացը Արագածոտնի մարզի Կարին համայնքի միջնակարգ դպրոցում։

Ներկայացվեցին աշխատանքային իրավունքի հիմնական դրույթները, զուգահեռ քննարկեցինք նաև արհեստակցական կազմակերպությունների դերը աշխատանքային իրավունքի խախտման դեպքերում։ 

 

Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ «Կրթություն և համերաշխություն» արհմիության հետ համատեղ: