- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է աշխատանքային իրավունքի պաշտպանության երկու եղանակ՝ կոլեկտիվ և անհատական։
- Կոլեկտիվ պաշտպանությունն իրականացվում է աշխատողների ներկայացուցչական մարմինների միջոցով՝ կոլեկտիվ բանակցությունների և գործատուի հետ կոլեկտիվ պայմանագիր կնքելու միջոցով։
- Կոլեկտիվ պայմանագիրը ամրագրում է.
- Աշխատանքի վարձատրության պայմանները
- Աշխատանքի պայմանները
- Աշխատաժամանակը (ներառյալ արձակուրդներն ու դրանց տևողությունը)
- Աշխատողների կրճատման կարգն ու պայմանները
- Աշխատանքի անվտանգության և հիգիենայի պայմանները
- Աշխատողների առողջության պահպանման պայմանները
- Աշխատողների որակավորման բարձրացման ու վերաորակավորման պայմանները
- Կողմերի կողմից երաշխքիների ու հատուցումների տրամադրման կարգը
- Կողմերի կողմից փախադարձության սկզբունքով պայմանագիրը ստանալու, դրա կատարման ու խախտման կարգերը
- Աշխատանքային վեճերի հանգուցալուծման կարգերը
#կրթություն #կրթությունհայաստան #Աշխատանքայինիրավունք #Աշխատանքային #Իրավունք #աշխատանքայինպայմաններ #Արհմիություն #պայմանագիր #Կրթությունևհամերաշխություն