Հաղորդագրություններ Ոլորտի նախագծեր

180 գնահատման սյունակաշար՝ ռուբրիկներ:

ՀՀ կրթության տեսչական մարմինը վերահսկողական գործիքակազմի բարելավման և կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին համապատասխան վերահսկողական գործընթաց իրականացնելու նպատակով մշակում է շուրջ 180 գնահատման սյունակաշար՝ ռուբրիկներ:

❗️Գործիքակազմի մշակումն ուղեկցվում է փորձարկման աշխատանքներով, ինչը հնարավորություն է տալիս լավարկել արդեն իսկ ստեղծված ռուբրիկները: Փորձարկման արդյունքները ցույց են տալիս, որ

✅ ռուբրիկների կիրառումն առավել բովանդակային է դարձնում փաստաթղթային ստուգումը,

✅ ռուբրիկներն առավել արդյունավետ են դարձնում կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության այն հարցերի նկատմամբ վերահսկողությունը, որոնք առավել մեծ նշանակություն ունեն ուսումնական հաստատությունում կրթության որակի ապահովման համար՝ օրինակ մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունների արհեստավարժ կատարումը և այլն,

✅ ռուբրիկների կիրառման շնորհիվ հնարավոր է առավել կարիքահեն «հետադարձ կապ» ապահովել ուսումնական հաստատության խնդիրների վերաբերյալ,

✅ ռուբրիկների կիրառումը վերահսկողության հետ մեկտեղ մասնագիտական երկխոսության և աճի հնարավորություն է ապահովում տեսչական մարմնի և մանկավարժական աշխատողների համար և այլն:

📍Վերահսկողական գործընթացում վերը նշված լավարկումները հնարավոր են դառնում ռուբրիկների բովանդակությունում կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության, ոլորտային օրենքների սկզբունքների, կրթության տեսության և լավագույն փորձի ներառվածության շնորհիվ:

📍ՀՀ մարզերի 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանների սովորողների ընթերցանության արդյունքների գնահատում իրականացնելու գործընթացին զուգընթաց իրականացվել է գրադարանավարի աշխատանքի գնահատման 4 ռուբրիկների փորձարկում:

‼️ Այս և ռուբրիկների հաջորդ փորձարկումների արդյունքների վերաբերյալ տվյալներ կներկայացնենք հետագա հրապարակումներում:

☎️010 203053 Թեժ գիծ

🔗www.eib.am

🔗info@eib.gov.am